Աշխարհ

20.06.2015 09:47


Կհրապարակվեն Թեթչերի գաղտնի հուշագրությունները

Կհրապարակվեն Թեթչերի գաղտնի հուշագրությունները

Բրիտանիայի իշխանությունները հավանություն են տվել հրապարակելու երկրի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի գաղտնազերծված ձեռագիր հուշագրությունները։ Գրքում, որը խանութներում կհայտնվի հունիսի վերջին, մասնավորապես պատմվում է՝ ինչպես է «Երկաթե լեդին» ծանոթացել Միխայիլ Գորբաչևի հետ 1985թ.։

Բացի այդ, ինչպես գրում է «Վեստի»–ն՝ «Daily Mail»–ին հղումով,բրիտանացիները կիմանան՝ ինչ է մտածել քաղաքական գործիչը 1982թ. Ֆոլքլենդյան պատերազմի մասին։

«Մեր օպերատիվ խումբն այնքան արագ ու արդյունավետ էր գործում, որ ամբողջ աշխարհը ցնցված էր, իսկ մենք ահավոր հպարտ էինք մեր զինվորներով... Մենք վերադարձրինք Ֆոլքլենդյան կղզիները։ Իմ սիրտն ուրախությունից պատրաստ էր դուրս թռչել կրծքիցս, բայց ես սաստիկ մտահոգված էի տուժածների ու վիրավորների համար»,– գրված է «Երկաթե լեդիի» հուշագրություններում։

Անգլիայի Գեղարվեստական խորհրդի նախագահ Փիթեր Բազալջեթթի խոսքերով՝ Թեթչերին տարբեր կերպ են վերաբերվում, սակայն անժխտելի է այն, որ նա չափազանց կարևոր պատմական դեմք է։ Ուինսթոն Չերչիլի գրառումների հետ Թեթչերի օրագրերը բավական արժեքավոր կլինեն 20–րդ դարի պատմությունն ուսումնասիրողների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը