Աշխարհ

20.06.2015 09:40


Ֆրանսիայի արդարադատության նախարարը երազում է 32–ժամյա աշխատանքային շաբաթվա մասին

Ֆրանսիայի արդարադատության նախարարը երազում է 32–ժամյա աշխատանքային շաբաթվա մասին

Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիսթիան Թոբիրան հայտարարել է, որ երազում է աշխատանքային շաբաթվա կրճատման, կիրակի և ընդհանրապես հանգստյան օրերին չաշխատելու մասին։ Նախարարը հստակեցրել է, որ կցանկանար՝ աշխատանքային շաբաթը 32 ժամ տևեր։

«Որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրենք մյուս մարդկանց, գրքերին ու թատրոնին», –«BFM TV»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թոբիրան։

Նշենեք, որ ներկայումս Ֆրանսիայում աշխատանքային շաբաթվա տևողությունը 35 ժամ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը