Լրահոս

20.06.2015 08:12


Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»–ը մոտ 7 մետր գլորվել է փոսը. կա զոհ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»–ը մոտ 7 մետր գլորվել է փոսը. կա զոհ

Հունիսի 20-ին՝ ժամը 03.19-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-8 ավտոճանապաիհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15-րդ կմ) «ՎԱԶ-2121» մակնիշի 34 FU 659 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր գլորվել փոսը, ինչի հետևանքով Լերմոնտովո գյուղի բնակիչներ՝ 1997 թ. ծնված Վ. Շ.-ը, 1992 թ. ծնված Ի. Շ.-ը, 1991 թ. ծնված Վ. Կ.-ը և 1986 թ. ծնված Մ. Գ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, արգելափակվել են ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Մ. Գ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները Վ. Կ.-ի, Վ. Շ.-ի և Ի. Շ.-ի առողջական վիճակները գնահատում են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը