Լրահոս

19.06.2015 23:10


Ոստիկանության հայտարարությունը. «Սահմանված կարգով կարող է կիրառվել ֆիզիկական ուժ»

Ոստիկանության հայտարարությունը. «Սահմանված կարգով կարող է կիրառվել ֆիզիկական ուժ»

Հարգելի քաղաքացիներ
Ձեր մասնակցությամբ իրականացվող հավաքը ժամը 23 .00-ից հետո անօրինական է, իսկ հավաքի մասնակիցները ենթակա են պատասխանատվության՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:
Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական խնդիրների շահարկումով՝ մեր քաղաքացիներին զգացմունքային գործողությունների դրդելու ցանկացած փորձից, որոնք կարող են տանել արկածախնդրության և ունենալ անցանկալի հետևանքներ:
Ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում և երաշխավորում օրինական հավաքի մասնակիցների իրավունքներն ու անվտանգությունը:
Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ անօրինական հավաքի վայրում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու դեպքերում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է կիրառվել ֆիզիկական ուժ:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը