Քաղաքական

19.06.2015 20:35


Գյումրիում բախվել են ոստիկանները և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները

Գյումրիում բախվել են ոստիկանները և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները

Գյումրիում մեկնարկած էլեկտաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք-երթին նախ Գյումրու Թատերական հրապարակում կարճատեւ ելույթով հանդես եկան «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման երթի մասնակիցները՝ հայտարարելով, որ որեւէ լումա ավելի չեն վճարելու եւ ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացին իր վրա պարտավորություն չի վերցնում ՀԷՑ-ի կրած վնասների համար: Այս մասին հայտնում է ԳԱԼԱ–ն։

Նշեցին նաեւ, որ եթե ՀՀ իշխանությունները կարճ ժամանակահատվածում քայլեր չձեռնարկեն, ապա իրենք կպահանջեն վարչակազմի հրաժարականը:

Այնուհետ ակցիայի մասնակիցները սկսեցին երթով շարժվել դեպի մարզպետարան, սակայն ոստիկանական խմբերը փակեցին նրանց ճանապարհը՝ պնդելով, որ ցուցարարները պետք է քայլեն միայն մայթերով:

Ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ տեղի ունեցավ բախում:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը