Լրահոս

19.06.2015 13:44


ԵՊՀ ռեկտոր. «Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպե՞տք է ապրեմ»

ԵՊՀ ռեկտոր. «Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպե՞տք է ապրեմ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին վերընտրված ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անդրադարձավ մամուլում հրատարակվող իր կարողության մասին լուրերին: ԵՊՀ ռեկտորի սրտով չէր, որ իր ունեցվածքն ուշադրության կենտրոնում է: Ավելին՝ նա ասաց, որ նախքան ռեկտոր լինելն ավելի շատ անշարժ գույք է ունեցել, ու մի շարք ժառանգություններ է ստացել.
«Շատ տգեղ բան է, երբ մարդու ունեցվածքը սկսում են հաշվել: Պետք է ասեմ, որ մինչև ռեկտոր դառնալը շատ ավելի անշարժ գույք եմ ունեցել: Հիմա ապրում եմ հորիցս ժառանգություն ստացած տանը: Տատիկիցս առանձնատուն էի ստացել Կարպի գյուղում, որը վաճառել եմ, և Դիլիջանում տուն եմ գնել, հիմա էլ Բլուր թաղամասում եմ տուն կառուցում. եթե Աստված կամենա, առաջիկա տարիներին կավարտեմ շինարարական աշխատանքները: Աղջիկս չորսսենյականոց բնակարան էր ստացել երիտասարդ մասնագետների շենքում, որի գումարը տարիների ընթացքում վճարել եմ, հիմա էլ այդ բնակարանը վաճառել և երկուսենյականոց բնակարան ենք գնել»,- իր բազմաթիվ անշարժ գույքերի առքի ու վաճառքի մասին հայտարարեց Արամ Սիմոնյանը:

Բայց ռեկտորի համար դա նորմալ է, և ինքը կարող է այդքանն ունենալ: Իր խոսքով` ԵՊՀ ռեկտորը, ակադեմիայի թղթակից անդամը, ով բազմաթիվ դրամաշնորհներ է ստանում, ակադեմիկոսի որդին կարող էր իրեն թույլ տալ այսքանն ունենալ:

«Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպե՞տք է ապրեմ: Ձկնորսության համար 10 հատ շատ լավ ձկնորսական կարթ ունեմ, լավ նոութբուք ունեմ...»,- շարունակեց թվարկել իր ունեցվածքը Արամ Սիմոնյանը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը