Աշխարհ

19.06.2015 20:18


«Airbus Group SE»–ն ինքնաթիռների մատակարարման քանակով կգերազանցի «Boeing Co»-ին

«Airbus Group SE»–ն ինքնաթիռների մատակարարման քանակով կգերազանցի «Boeing Co»-ին

Ինքնաթիռներ արտադրող եվրոպական «Airbus Group SE» կոնցեռնին հաջողվել է Լե Բուրժե ավիացուցահանդեսի արդյունքում պայմանագիր կնքել հունգարական «Wizz Air»-ի հետ՝ 110 ավիալայներ մատակարարելու վերաբերյալ, և առաջ անցնել իր հիմնական մրցակից «Boeing Co»-ից: Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը։

Հունգարական ավիափոխադրողն «Airbus»-ից պատվիրել է խնայողական շարժիչով և կատարելագործված աերոդինամիկայով «A321neo» նեղ ֆյուզելյաժային ինքնաթիռներ: Պատվերի ընդհանուր գինը կազմում է 12,5 մլրդ դոլար:

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, հունիսի 16-21-ն անցկացվող ավիացուցահանդեսի մեկնարկից հետո «Airbus»-ը ստացել է 421 օդանավ մատակարարելու պատվերներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 57 մլրդ դոլար: Իսկ ահա «Boeing»-ին հաջողվել է կնքել ընդամենը 50,2 մլրդ դոլարի պայմանագիր՝ 331 օդանավ մատակարարելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը