Բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար ԿարինեԴանիելյանն այսօր հրավիրված ասուլիսում պնդել է, որ Գետառն ասֆալտապատելըմեծսխալէր, քանի որ դրա հետևանքով Երևանում սելավի վտանգը դարձել է միանգամայն իրատեսական:
–Հատկապես գարնանն ու աշնանը: Ոչ պակաս վտանգավոր են նաև կոյուղաջրերը. Երևանի կոյուղին այսքան մեծաքանակ բնակչության համար նախատեսված չէր: Այսինքն, սելավի դեպքում մայրաքաղաքը կարող է ծածկվել նաև կոյուղաջրերով,-ասել է Կ.Դանիելյանը:
Հիդրոլոգ ՌոլանդՄանուկյաննէլ նշել է, որ սելավի դեպքում Գեղամա լեռների ջրերն անարգել կհոսեն Երևան, իսկ սելավ կարող է լինել ամեն վայրկյան, ինչպես, օրինակ, Թբիլիսիում:
Նա նաև ընդգծել է, որ Ավան-Առինջում 2 ք/կմմակերեսովլիճը հողով են լցրել, սեփական տներ կառուցել։ Այն դեպքում, երբ այդ ջրանցքը բնական գոգավորություն էր, և սելավների ժամանակ կարող էր իր մեջ ջուր կուտակել։
Բնապահպան. «Գետառն ասֆալտապատելը մեծ սխալ էր»
Բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանն այսօր հրավիրված ասուլիսում պնդել է, որ Գետառն ասֆալտապատելը մեծ սխալ էր, քանի որ դրա հետևանքով Երևանում սելավի վտանգը դարձել է միանգամայն իրատեսական:
–Հատկապես գարնանն ու աշնանը: Ոչ պակաս վտանգավոր են նաև կոյուղաջրերը. Երևանի կոյուղին այսքան մեծաքանակ բնակչության համար նախատեսված չէր: Այսինքն, սելավի դեպքում մայրաքաղաքը կարող է ծածկվել նաև կոյուղաջրերով,-ասել է Կ.Դանիելյանը:
Հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանն էլ նշել է, որ սելավի դեպքում Գեղամա լեռների ջրերն անարգել կհոսեն Երևան, իսկ սելավ կարող է լինել ամեն վայրկյան, ինչպես, օրինակ, Թբիլիսիում:
Նա նաև ընդգծել է, որ Ավան-Առինջում 2 ք/կմ մակերեսով լիճը հողով են լցրել, սեփական տներ կառուցել։ Այն դեպքում, երբ այդ ջրանցքը բնական գոգավորություն էր, և սելավների ժամանակ կարող էր իր մեջ ջուր կուտակել։
7or.am