Աշխարհ

20.06.2015 02:45


Կինը ծննդաբերել է Մոսկվայի մետրոյի կայարանում

Կինը ծննդաբերել է Մոսկվայի մետրոյի կայարանում

Անսպասելի իրադարձություն է տեղի ունեցել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մետրոյում։ «Москва» գործակալությունը հայտնում է, որ «Կուզմինկի» կայարանում երեխա է ծնվել: Ծնունդն ընդունել են հսկիչներ Տամարա Երմակովան և Օլգա Տերեշուկը:

«Երեխան ծնվել է մետրոպոլիտենի աշխատակիցների համար նախատեսված ընդմիջման սենյակում։ Կինն աղջիկ է ունեցել, որը նրա երրորդ երեխան է: Աղջկա ծնվելու պահին հայրը, ինչպես նաև մետրոպոլիտենի և ոստիկանության աշխատակիցները սպասել են դռան մյուս կողմում», - հայտնել են «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հիմնարկից:

Նշվում է, որ շտապ օգնությունը ժամանել է երեխայի ծնվելուց 20 րոպե անց. կինն ու նորածինը բավարար իրավիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը