Լրահոս

19.06.2015 12:13


«Գրանդ Շերոկի»–ն սահել է ձորակը և շրջվել

«Գրանդ Շերոկի»–ն սահել է ձորակը և շրջվել

Հունիսի 19-ին՝ ժամը 07.37-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Դիլիջանի 1-ին ոլորանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 20-րդ կմ-ում «Գրանդ Շերոկի» մակնիշի 34 VS 812 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորակը և շրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և օժանդակ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

Այս խորագրի վերջին նյութերը