Աշխարհ

19.06.2015 18:13


ԱՄՆ–ում 243 մարդ է ձերբակալվել «Medicare»–ի միջոցով խոշոր չափերի խարդախությունների համար

ԱՄՆ–ում 243 մարդ է ձերբակալվել «Medicare»–ի միջոցով խոշոր չափերի խարդախությունների համար

Մեծ սկանդալ է հասունացել ԱՄՆ-ում: Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, իրավապահ մարմինները ձերբակալել են 243 մարդու «Medicare» պետական բժշկական ապահովագրության համակարգի միջոցով խոշոր չափերի (712 մլն դոլար) խարդախություններ իրագործելու համար: Ձերբակալվածների շարքում են 46 բժիշկ, ինչպես նաև բուժքույրեր և բժշկական ոլորտի այլ աշխատակիցներ:

Ըստ իրավապահ մարմինների՝ վերոնշյալ անձինք չարաշահել են իրենց պաշտոնական դիրքերը քրեական սխեմաներ իրականացնելու համար: Այսպես, օրինակ, հիվանդներին շատ անգամ առաջարկել են օգնություն, որի անհրաժեշտությունը բոլորովին չկար, և որը շատ անգամ նույնիսկ չի էլ տրամադրվել։

Նշվում է, որ «Medicare»-ի օգնությամբ այս խարդախություններն ամենախոշորն են մեղադրյալների թվի և հասցված վնասի տեսանկյունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը