Աշխարհ

19.06.2015 16:35


Գերմանացին կնոջից բաժանվելուց հետո սղոցով կիսել է միասին ձեռք բերած գույքը (լուսանկարներ, տեսանյութ)

Գերմանացին կնոջից բաժանվելուց հետո սղոցով կիսել է միասին ձեռք բերած գույքը (լուսանկարներ, տեսանյութ)

«fapnews»–ի փոխանցմամբ՝ Գերմանիայի բնակիչը քաղաքացիական կնոջից բաժանվելուց հետո սղոցով երկու մասի է բաժանել համատեղ ձեռք բերած իրերը և իրեն պատկանող մասն աճուրդի հանել «eBay»–ում։

Սղոցի տակ են հայտնվել հեռուստացույցը, «Apple Macbook Pro» նոութբուքը, կահույքը, հեծանիվը, փափուկ արջուկը և այլ իրեր։ Աճուրդի հանված ամենաթանկարժեք իրը «iPhone 5»–ի կեսն է՝ 24,50 եվրո արժողությամբ, իսկ «Opel Corsa» մեքենայի առաջնային մասը կարելի է ձեռք բերել ընդամենը 4,5 եվրոյով։

Տղամարդը նաև տեսանկարահանել է՝ ինչպես է կիսում իրերը, և տեղադրել համացանց, որը 3 օրվա ընթացքում մոտ 1.5 մլն դիտում է հավաքել։

«Շնորհակալ եմ 12 լավագույն տարվա համար, Լաուրա։ Դու իսկապես արժանի ես կեսին։ Շնորհավորանքներս ինձ փոխարինողին»,– մակագրել է տեսանյութը գերմանացին։ Զույգի քաղաքացիական ամուսնությունը 12 տարի է տևել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը