Լրահոս

19.06.2015 11:22

ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու օրինագիծը

ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու օրինագիծը

Չնայած Սպիտակ տան առարկություններին՝ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ռազմական բյուջեն 620 մլրդ դոլար սահմանելու մասին օրենսդրական փոփոխություններին։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Որոշմանը կողմ է քվեարկել 75, դեմ՝ 25 սենատոր։

Փոփոխված օրինագծի համաձայն՝ Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը կազմում է մոտ 300 մլն դոլար, ինչպես նաև խոչընդոտում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտադրությանը՝ փակելու Գուանտանամոյի բանտը։

Իր հերթին Օբաման արդեն իսկ սպառնացել է այդ օրինագծի վրա վետո դնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։