Աշխարհ

20.06.2015 07:30


ՌԴ–ում ձերբակալել են քաղաքի բնակիչների հեծանիվները գողացող անչափահաս աղջիկների

ՌԴ–ում ձերբակալել են քաղաքի բնակիչների հեծանիվները գողացող անչափահաս աղջիկների

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Տվեր քաղաքում: «Вести.ru»-ի փոխանցմամբ` ոստիկանության աշխատողներին հաջողվել է ձերբակալել 12 և 13 տարեկան աղջիկների, որոնց կասկածում են քաղաքի բնակիչների հեծանիվները գողանալու մեջ։ Նշվում է, որ գողությունից հետո աղջիկները սկզբից իրենք էին վարում հեծանիվը, իսկ հետո վաճառում բարեկամներին:

Գողերի հաշվին առնվազն 5 հեծանիվ կա:

Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում աղջիկները հայտնվել են այն բանից հետո, երբ ոստիկանություն է դիմել միանգամից մի քանի հոգի, և հայտնել հեծանվի գողության մասին:

Հետախուզական գործողությունների արդյունքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանցագործություն կատարած 12 և 13-ամյա աղջիկներին։ Նշվում է, սակայն, որ ՌԴ քրեական օրենսդրության 158՝ «Գողություն» հոդվածով պատասխանատվության ենթարկել աղջիկներին հնարավոր չէ, քանի որ նրանք տարիքով փոքր են: Փոխարենը՝ երեխաների ծնողները ստիպված կլինեն վարչական տուգանք վճարել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը