Աշխարհ

19.06.2015 17:35


Գործարարը տուգանվել է Քրիստոսի՝ Միքի Մաուսի տեսքով թռուցիկների համար

Գործարարը տուգանվել է Քրիստոսի՝ Միքի Մաուսի տեսքով թռուցիկների համար

«Գազետա»–ի փոխանցմամբ՝ Սամարայի Լենինյան շրջանի դատարանը տուգանել է տեղի գործարարներից մեկին թռուցիկների համար, որոնցում Հիսուս Քրիստոսը պատկերված է դիսնեյյան Միքի Մաուսի կերպարանքով։

Անհատ ձեռներեց Վիկտոր Լունինը տարածելու նպատակով 100 թռուցիկ է հրատարակել՝ հետևյալ կարգախոսով՝ «Մահացի՛ր հանուն հայրենիքի, այլ ոչ թե հարբեցողությունից», ինչպես նաև Հիսուս Քրիստոսի պատկերով թռուցիկներ՝ Միքի Մաուսի կերպարանքով։

Ինչպես նշվում է Սամարայի շրջանի դատախազության կայքում, բոլոր թռուցիկներն էլ արգելված են՝ իբրև ծայրահեղականություն քարոզող նյութեր։

Դատարանի որոշմամբ՝ գործարարը կտուգանվի 2 հազ ռուբլով, իսկ թռուցիկները կառգրավվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը