Դանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը
Դանիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր աջ կենտրոնամետ «Վենստրե» բլոկը հաղթել է։ Վերջինը գլխավորում է ազատական պահպանողական կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ ԼարսԼյոքքեՌասմուսենը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:
Դանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը
Դանիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր աջ կենտրոնամետ «Վենստրե» բլոկը հաղթել է։ Վերջինը գլխավորում է ազատական պահպանողական կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Լարս Լյոքքե Ռասմուսենը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:
Պահպանողական կուսակցությունը խորհրդարանում 175 մանդատից կստանա 90–ը, իսկ վարչապետ Հելլե Թորնինգ Շմիդթի սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը՝ 85–ը:
Ռասմուսենն արդեն իսկ հայտարարել է վարչապետի պաշտոնն ստանձնելու պատրաստակամության մասին:
Նա Դանիայի վարչապետն է եղել 2009-2011թթ.:
7or.am