Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է 21–ամյա Դիլան Րուֆին, որին կասկածում էին Չարլսթոնի (Հարավային Կարոլինա) եկեղեցում կրակահերթ բացելու մեջ։ Սպիտակամորթ երիտասարդը հասցրել էր դուրս գալ նահանգից և ձերբակալվել է հարևան Հյուսիսային Կարոլինայում։
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ներկայումս Րուֆը հարցաքննվում է։ Հայտնի է դարձել, որ նա հասցրել է երկու անգամ կալանավայր ընկնել ապօրինի կերպով մասնավոր տարածք ներխուժելու և թմրանյութերի գործերով։ Հարազատներից մեկը, ճանաչելով նրան լուսանկարով, պատմել է, որ երիտասարդը ծննդյան օրն ատրճանակ է նվեր ստացել։
Կրակոցներն արձակվել են Չարլսթոնի մեթոդիստական եկեղեցում, որը հեղինակություն է վայելում քաղաքի սևամորթ բնակչության շրջանում։ Հրաձիգը մոտ մեկ ժամ աֆրոամերիկացի ծխականների հետ մնացել է եկեղեցում, իսկ երբ սկսվել է ընդհանուր աղոթքը, կրակահերթ է բացել։ Սպանվել է 9 մարդ։ 8–ը մահացել է տեղում, 9–րդը՝ հիվանդանոցում։ Զոհերի թվում է նաև պաստոր Քլեմենթ Փինքնին, որը Հարավային Կարոլինայի սենատի անդամ էր։
Ենթադրվում է, որ սպանության շարժառիթը ռասսայական ատելությունն է եղել։
Տեղական ոստիկանապետ Գրեգորի Մալլենի խոսքերով՝ հանցագործին արագ բռնելու նպատակով Վաշինգթոնից և ՀԴԲ շտաբ–բնակարանից լրացուցիչ օգնական ուժեր են ժամանել։ Ահաբեկչի մասին տեղեկություններ հայտնելու համար հեռախոսագիծ է բացվել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օրվա մեջ երկրորդ հրաձգությունն է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել. Մեմֆիսի (Թեննեսի նահանգ) եկեղեցում երգչախմբի փորձի ժամանակ բացված կրակահերթի հետևանքով վնասվել է եկեղեցական գույքը։
Չարլսթոնցի հրաձիգը ձերբակալվել է (տեսանյութ)

7or.am