Լրահոս

18.06.2015 21:43


Վթարի է ենթարկել դերասանուհի Լուիզա Ղամբարյանը

Վթարի է ենթարկել դերասանուհի Լուիզա Ղամբարյանը

Այսօր` հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 18:10-ի սահմաններում Աթոյան և էրեբունի 15-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած Kia Sportage մակնիշի 30 SO 504 համարանշի և 32-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի 34 CS 334 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Kia-ի վարորդը ֆիլմերի և հեռուստասերիալների դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է: Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է տաքսու վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել չզիջելով Kia-ին, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախում:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը