ՀՀ ԱԳ նախարար. «Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի բացման նստաշրջանին իր ելույթում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկիխմբի համանախագահությունն է։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ նա նշել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին, և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար.
Է. Նալբանդյանը նաև ընդգծել է, որ վերջինմեկտարումԲաքունլրջորենսրելէիրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ.
ՀՀ ԱԳ նախարար. «Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի բացման նստաշրջանին իր ելույթում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։
–Եվ կարևոր է ոչ միայն ձևական, այլ նաև գործնական աջակցություն ցուցաբերել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, որն ուղղված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային միջոցներով կարգավորմանը: Սակայն անընդունելի են նշված մոտեցմանը հակառակ` Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը չհամապատասխանող ՆԱՏՕ-ի որոշ փաստաթղթերում առկա ձևակերպումները,–ասել է Է.Նալբանդյանը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ նա նշել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին, և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար.
–Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ: Այդ առաջարկներն արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:
Է. Նալբանդյանը նաև ընդգծել է, որ վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ.
–Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար: Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները հարկադրված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ: Կարևոր է, որ համանախագահները հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու, ապակառուցողական կողմին: Սակայն, ոչինչ չի զսպում Ադրբեջանին:
ՀՀ ԱԳ նախարարն ավելացրել է, որ ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաև մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով:
–Ադրբեջանը, որը վերջին տասը տարում երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, շինծու մեղադրանքներով հայտնվում են ճաղերի հետևում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը բաձրաձայն պետք է դատապարտի նման կեցվածքը, որը միայն փակուղի է տանում, և առաջին հերթին՝ ադրբեջանական հասարակությանը,–ասել է Է.Նալբանդյանը:
7or.am