Գիտնականների հավաստմամբ՝ առաջին կարգի արյուն ունեցողներն ավելի ուշ են ծերանում
Շեֆֆիլդի համալսարանի բրիտանացի գիտնականները հետևյալ հարցն են առաջադրել՝ կարո՞ղ է արդյոք արյան կարգն ազդել ուղեղի ծերացման վրա։ Ուսումնասիրությունների արդյունքները պարզել են, որ դրա հավանականությունը շատ մեծ է։
Պարզվել է, որ առաջին կարգի արյուն ունեցող մարդկանց ուղեղի մոխրագույն նյութն ավելի շատ է, քան մյուս կարգերի կրողներինը։ Դա նրանց պաշտպանում է նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններից, ինչպիսին է, օրինակ, Ալցհեյմերի հիվանդությունը։
«The Daily Mail»–ի փոխանցմամբ՝ գիտնականները նման եզրակացության են եկել տեսածրելով և ուսումնասիրելով 189 առողջ կամավորների ուղեղները։
Նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ առաջին կարգի արյուն ունեցող մարդկանց փոքր ուղեղի գորշ նյութի ծավալն ավելի մեծ է, քան ուսումնասիրված մյուս արյան խմբերի կրողներինը։ Իսկ հայտնի է, որ ծերացմանը զուգընթաց՝ գորշ նյութի ծավալները կրճատվում են։

7or.am