Լրահոս

18.06.2015 15:39


Կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արմավիրից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված և կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Առողջական խնդիրներով ծնված երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։

Անդրադառնալով նույն օրը կրկին սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք հոսպիտալացված 2 երեխաներին, նշենք, որ նրանց վիճակը գնահատվում է լավ, առկա է էական դրական տեղաշարժ: Անհրաժեշտ կրկնակի հետազոտություններից հետո երեխաները պատրաստվում են դուրսգրման:

Արմավիրում մարզային կառույցների հետ շարունակում են աշխատանքը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Սահմանվել է ջրի հսկողություն, շեղումներ չեն արձանագրվել: Վաղ առավոտյան կրկին Արմավիրում էր նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գլխավորած մասնագիտական խումբը:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանվել է ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը