Բրիտանուհին ուրվական է նկատել որդու լուսանկարում (լուսանկարներ)
Բրիտանիայի Լիվերփուլ քաղաքի բնակչուհի, 26-ամյա Լաքիշա Դևիսը սարսափել է իր 2–ամյա տղայի լուսանկարում ուրվական տեսնելով։ Նկատված կերպարանքը փոքրիկ տղայի է նման, որը պատին է նայում։
«Mirror»–ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ տունը, որտեղ 3 տարի ապրել է 2 երեխաների մայրը, վաղուց է վտանգավոր համարվում։
«Ուշադիր նայելով տղայիս լուսանկարին՝ ես ահավոր վախեցա. հետին պլանում ակնհայտորեն երևում էր մեկ այլ տղայի ուրվանկար, չնայած, մեզանից բացի, ոչ ոք չկար տանը։ Ես սարսափահար փախա այդ տնից և անմիջապես որոշեցի տեղափոխվել այդ սոսկալի վայրից»,–ասել է Դևիսը։
Լաքիշան կատարել է իր խոստումը. մի քանի օր անց նա հրապարակել է վարձով տրվող տան լուսանկարները համացանցում։ Պարզվել է, որ Փիքվիք Սթրիթում գտնվող այդ շինությունը վաղուց վտանգավոր ու խորհրդավոր համբավ ունի։

7or.am