Քաղաքական

18.06.2015 13:46

Նիկոլայ Բորդյուժա. «ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Ադրբեջանի անդամակցության հարցը»

Նիկոլայ Բորդյուժա. «ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Ադրբեջանի անդամակցության հարցը»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվա-Աստանա-Երևան հեռուստակամրջի ժամանակ հայտնել է, որ եթե Բաքուն նման ցանկությամբ դիմի իրենց, ապա ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Ադրբեջանի անդամակցության հարցը։

–Այդ պարագայում մենք այդ հարցը կքննարկենք կազմակերպության անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի մասնակցությամբ,–ընդգծել է Բորդյուժան։

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ նա համոզմունք է հայտնել, որ լուծումը կարելի կլինի գտնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցությունների միջոցով:

–Այլ կառույցներ այս գործընթացին չպետք է մասնակցեն. հակառակ պարագայում դա կարող է խառնաշփոթ առաջացնել։ Միջազգային հանրությունն այդ գործառույթը դրել է Մինսկի խմբի վրա,-հավելել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ը տեղեկացված է հակամարտության գոտում իրավիճակի մասին, ստանում է փոխհրաձգությունների և զոհերի մասին տեղեկությունները, դրանք մշակում և փոխանցում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին.

–Բայց միջամտել ՀԱՊԿ-ը չի կարող համապատասխան մանդատ չունենալու պարագայում։

Բորդյուժան նաև նշել է, որ ՀԱՊԿ լիիրավ անդամ հանդիսացող Հայաստանն իրավունք ունի ստանալ դաշնակիցների համակողմանի աջակցությունը, եթե իր տարածքում իրավիճակը բացասական զարգացումներ ունենա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։