Տնտեսական

18.06.2015 12:30


Կառավարության նոր մասնաշենքի կահավորումը թանկ կնստի

Կառավարության նոր մասնաշենքի կահավորումը թանկ կնստի

ՀՀ կառավարությունը որոշել է Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող իր նոր մասնաշենքի կահավորման համար պահուստային ֆոնդից 985 մլն դրամ տրամադրել։

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ սեպտեմբերին շենքը կկահավորվի, իսկ արդեն հոկտեմբեր-նոյեմբերին նախարարությունները կտեղափոխվեն այնտեղ։

Նշենք, որ Կառավարական նոր մասնաշենքը կառուցվում է Արդարադատության նախարարության հրդեհված նախկին շենքի տեղում։ Այնտեղ են տեղեկայվելու Արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և այլ նախարարություններ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը