ՌԴ գյուղնախարար. «Ղրիմի խնձորը պետք է բրենդ դառնա»
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը կոչ է արել Ղրիմի բնակիչներին զարգացնել խնձորի սեփական տեսակը: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ղրիմի առաջնային խնդիրն այգեգործության զարգացումն է: Այս ոլորտում ես մեծ հեռանկարներ եմ տեսնում: Վերցրե՛ք Ղրիմի խնձորը: Նրա ինքնարժեքը ձեզ մոտ շատ ավելի ցածր կլինի, քան այլ շրջաններում, իսկ խնձորի համային և վիտամինային հատկությունները չեն զիջի արտասահմանյան մրգերին: Ղրիմի խնձորը պետք է բրենդ դառնա», - ասաց Տկաչևը:
Հանդիպման ավարտին գյուղնախարարը հանձնարարել է Ռուսաստանի հարավային մասի գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ առանձին ծրագիր պատրաստել:

7оr.am