Աշխարհ

18.06.2015 20:11


Դուբայում Բուրջ Խալիֆայի բարձրությունը գերազանցող երկնաքեր կկառուցվի

Դուբայում Բուրջ Խալիֆայի բարձրությունը գերազանցող երկնաքեր կկառուցվի

Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր՝ 830–մետրանոց Բուրջ Խալիֆա երկնաքերի հեղինակ, ամերիկացի ճարտարապետ Էդրիան Սմիթը որոշել է գերազանցել սեփական ռեկորդը և կառուցել «Բուրջ-2020», որը ռեկորդ կսահմանի աշխարհի կոմերցիոն շենքերի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, երկնաքերը Դուբայում կկառուցվի ի պատիվ «EXPO-2020» ցուցահանդեսի: Նախագծի մակերեսը կկազմի 1.3 մլն քմ: Շենքի բարձրությունը, սակայն, դեռ հայտնի չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը