2020թ.–ից նոր 10-դոլարանոցի վրա կնոջ դեմք պատկերված կլինի։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն՝ չհստակեցնելով՝ հատկապես ով է պատկերված լինելու նոր արժեթղթին։
Այն, նախարարի խոսքերով, կարտացոլի «անցյալի հիշողություններն ու ապագայի հույսերը»։
Ներկայումս 10–դոլարանոցի վրա տպում են ԱՄՆ ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնի դիմանկարը։
Ֆիննախը հաղորդել է, որ հաշվի է առնելու ամերիկացիների կարծիքը։
«Ռեյթերի» փոխանցմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան արժեթղթին կին է հայտնվում. 1865–1869թթ. 20-դոլարանոց թղթադրամին խմբանկար էր դրոշմված, որտեղ պատկերված էր նաև հնդկացի արքայադուստր Մաթոաքան՝ ավելի հայտնի Փոքահոնթաս անվամբ։ Դոլար մետաղադրամների վրա պատկերված են եղել նաև ԱՄՆ առաջին նախագահի կինը՝ Մարթա Վաշինգթոնը, և 19–րդ դ. կանանց իրավահավասարության համար պայքարող շարժման ակտիվիստ Սյուզան Էնթոնին։
Նոր 10-դոլարանոցի վրա կին պատկերված կլինի

7or.am