Վրաստանի վարչապետը ներողություն է խնդրել վագրի կողմից պատառոտված քաղաքացու համար (տեսանյութ)
Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի բնակիչներից ներողություն է խնդրել հեղեղված գազանանոցից փախած վագրի թաթերի զոհ դարձած քաղաքացու համար։
Կառավարության ղեկավարը ներողություն է խնդրել այն բանի համար, որ վտանգի բացակայության մասին սխալ տեղեկատվություն է տվել քաղաքացիներին։
«Երկու օր առաջ ես հայտարարեցի, որ փախած բոլոր գիշատիչ գազաններն արդեն քաղաքում չեն, և չեն սպառնում բնակչության անվտանգությանը։ Այդ հայտարարությունը հիմնված էր գազանանոցի վարչակազմի տրամադրած տվյալների վրա։ Չնայած դրան՝ ես ներողություն եմ խնդրում սխալ տեղեկատվություն հաղորդելու համար»,–ասել է վարչապետը։
Նման դեպքերից խուսափելու համար վարչապետը կարգադրել է ՆԳՆ ղեկավար Վախթանգ Հոմեդլաուրիին անձամբ ստուգել բոլոր կենդանիների ներկայությունը գազանանոցում, և պարզել՝ ինչ է եղել բացակայողների հետ՝ խեղդվե՞լ են, թե՞ ոչնչացվել, իսկ մինչ այդ որևէ տեղեկատվություն չտարածել։
Կատարվածի համար ներողություն է խնդրել նաև կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն, որն իշխանությանը հայտարարել էր, որ գազանանոցից դուրս գիշատիչներ չկան։
Ավելի ուշ էլ հերքվել է տարածված այն տեղեկատվությունը, որ Թբիլիսիի փողոցներում ևս մեկ վագր է նկատվել։ Ոստիկանությունը և հատուկջոկատայինները մեկ ժամ տևած որոնումների ընթացքում որևէ գիշատիչ չեն հայտնաբերել։
Սակայն, ներկա տվյալներով, գազանանոցից դեռ անհետացած է համարվում մեկ վագր։

7or.am