Աշխարհ

18.06.2015 10:55


Ավակովն ափսոսանք է հայտնել, որ փախած գետաձիու համար Ուկրաինայում որևէ պաշտոն չի գտնվել

Ավակովն ափսոսանք է հայտնել, որ փախած գետաձիու համար Ուկրաինայում որևէ պաշտոն չի գտնվել

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ափսոսանքն է հայտնել, որ թբիլիսյան կենդանաբանական այգուց ջրհեղեղի ժամանակ փախած գետաձիու համար Ուկրաինայում որևէ պաշտոն չի գտնվել:

«Օդեսսայում էի: Սահակաշվիլի: Կադրեր: Նոր պարեկության համալրումը, լիքը գործ: Օդեսսայի բնակիչներն անեկդոտ են պատմում. «Տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ թբիլիսյան կենդանաբանական այգուց փախած վրաց գետաձին հիասթափված հետ է վերադարձել. Ուկրաինայում շատ ցածր պաշտոն են առաջարկել»: Բոլորից շատ Միշան էր ծիծաղում և Էկան», - գրել է Ավակովը:

Գրառումը 6 հազարից ավելի «լայք» է հավաքել և բազմաթիվ մեկնաբանություններ: Սոցիալական ցանցի օգտատերերը գնահատել են Ավակովի հումորի զգացումը:

Նշենք, որ գրառման մեջ հիշատակվող «Միշան» ու «Էկան» Օդեսսայի մարզի նորանշանակ նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին և Ավակովի առաջին տեղակալ Էկա Զգուլաձեն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը