Քաղաքական

19.06.2015 07:46


Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք-երթ է տեղի ունենալու

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք-երթ է տեղի ունենալու

Այսօր՝ 18։30–ին, Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք-երթ է հրավիրել։

Հիեցնենք, որ հունիսի 17–ին ՀԾԿՀ–ի անդամները միաձայն կողմ քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագինն օգոստոսի 1–ից 6.93 դրամով բարձրացնելուն։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները պնդում են, որ իրենք մնում են իրենց պահանջներում հաստատուն, և կոչ են անում ազգաբնակչությանն է՛լ ավելի մեծ թափով շարունակել պայքարը մինչև լիարժեք հաղթանակ՝ ոչ մի լումա ավելի:

«Մեր պահանջը չի փոխվել, այն է՝ ոչ մի լումա ավելի, և ներկայիս սակագնի նվազեցում:
Եթե Սարգսյան Սերժը և Աբրահամյան Հովիկը անտեսեն ժողովրդի կողմից բարձրացված արդարացի պահանջը, ապա մենք, օգտվելով Սահմանադրությամբ մեզ տրված բոլոր իրավունքներից, կանցնենք պայքարի ավելի կտրուկ գործողությունների
»,–ասված է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը