Նորմանդյան քառյակի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հունիսի 23–ին
Նորմանդյան քառյակի նախարարական հանդիպումը կկայանա հունիսի 23–ին Փարիզում։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից այդ երկրի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Լորան Ֆաբիուսի հեռախոսազրույցից հետո, որը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
«ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ իրականացված վերջին քայլերը։
Աղբյուրը նշում է, որ հունիսի 23–ի հանդիպմանը կքննարկվեն մինսկյան պայմանավորվածությունների լիարժեք իրագործմանն աջակցելու, ինչպես նաև Կիևի՝ Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղիղ երկխոսության հարցերը։
«Վեստի»–ից էլ տեղեկանում ենք, որ բացի Ֆաբիուսից՝ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալթեր Շթայնմայերի հետ։

7or.am