Հունիսի 17-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի 5-րդ բնակարանում սնդիկ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժին պետը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Հ. Խ.-ն (ծնվ. 1990թ.) լոգարանի լվացարանի հետադարձ խողովակից ներարկիչի օգնությամբ հավաքել է մոտ 7 մգ սնդիկ, որը փրկարարները տեղափոխել են անվտանգ տարածք: Փրկարարները «Մուլտիրեյ» չափիչ սարքի միջոցով չափել են ցնդող նյութերի առկայությունը, չափման արդյունքները չեն գերազանցել թույլատրելի սահմանը:
Փրկարարները սնդիկը տեղափոխել են անվտանգ տարածք
Հունիսի 17-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի 5-րդ բնակարանում սնդիկ է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժին պետը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Հ. Խ.-ն (ծնվ. 1990թ.) լոգարանի լվացարանի հետադարձ խողովակից ներարկիչի օգնությամբ հավաքել է մոտ 7 մգ սնդիկ, որը փրկարարները տեղափոխել են անվտանգ տարածք:
Փրկարարները «Մուլտիրեյ» չափիչ սարքի միջոցով չափել են ցնդող նյութերի առկայությունը, չափման արդյունքները չեն գերազանցել թույլատրելի սահմանը: