Լրահոս

17.06.2015 21:45


Կոնսերվատորիան ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական ստացավ

Կոնսերվատորիան ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական ստացավ

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ, որի ընթացքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Հավատարմագրման հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ութմազյանը հանդիսավոր կերպով բուհին հանձնեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:

Ռուբեն Թոփչյանը, շնորհավորելով բուհին, նշեց, որ հավատարմագրում ստանալը բուհի համար որակի նոր մշակույթի սկիզբն է: Նա վստահություն հայտնեց, որ 4 տարի անց ԵՊԿ-ն, որակի ապահովման շարունակական գործընթացների և փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրագործման արդյունքում, հավատարմագրման կդիմի արդեն նոր ձեռքբերումներով, ռեսուրսներով ու հաղթահարված մարտահրավերներով:

Պարոն Թոփչյանը նշեց նաև, որ տարբեր ժամկետներով շնորհված հավատարմագրումները չպետք է ընդունել որպես այս կամ այն հաստատության առավելության գնահատական. «Չորս տարվա ժամկետը իրականում երկու երկամյա փուլեր են. երկու տարի հետո բուհը ներկայացնելու է ներքին ինքնագնահատման արդյունքները, իսկ ժամկետիավարտին մասնակցելու է հավատարմագրման նոր շրջափուլի»:

ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը, կարևորելով հավատարմագրում ստանալու հանգամանքը, նշեց, որ շուրջ երեք տարի ծավալուն աշխատանքներ են իրականացրել և երկար ճանապարհ անցել նպատակին հասնելու համար:

«Ինքներս ենք շահագրգռված արդյունավետ կրթական գործընթաց իրականացնելու մեջ»,- ասաց Շահինյանը: ԵՊԿ ռեկտորը նաև ՈԱԱԿ-ին շնորհակալություն հայտնեց բուհին ցուցաբերած աջակցության և խորհրդատվություններիհամար:

Հիշեցնենք, որ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի ապրիլի 11-ի որոշմամբ ԵՊԿ-ին շնորհվել է 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում:

ՈԱԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը