«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արձագանքել է ՀԾԿՀ–ի կողմից էկեկտրաէներգիայի սակագնի՝ 6,93 դրամով թանկացմանը։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀԷՑ–ի մամուլի խոսնակ Նատալիա Սարաջյանը, ընկերությունը պատրաստվում է դիմել հանձնաժողովին՝ ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով։
«Ընկերությունն արդեն իսկ հայտնել է, որ սակագնի փոփոխության որոշման նախագիծը հաստատվելու դեպքում չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը»,- ասել է Ն.Սարաջյանը:
ՀԷՑ–ը կրկին կդիմի ՀԾԿՀ–ին

Մանրամասները` «Արմենպրես»-ում: