Քաղաքական

17.06.2015 16:44

ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ պատգամավորները հաստատեցին. հանդիպել են Սերժ Սարգսյանին

ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ պատգամավորները հաստատեցին. հանդիպել են Սերժ Սարգսյանին

ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ խմբակցությունները երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանին և քննարկել սահմանադրական փոփոխությունները։ Այս տեղեկությունն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեցին նշված խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ երեկ Սերժ Սարգսյանի հետ քննարկվել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը և ներկա ընթացքը։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հաստատեց, որ հանդիպում կայացել է, սակայն թե ինչ հարցեր են քննարկվել, ԲՀԿ խմբակցության ղեկավարը չմանրամասնեց՝ ասելով, որ փակ հանդիպման մանրամասները ներկայացնելը կոռեկտ չէ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ քննարկել են սահմանադրական փոփոխությունների հարցը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։