Կարակալ կատվի ձագի գողերին 7 տարվա ազատազրկման են դատապարտել (լուսանկարներ)
Հազվագյուտ կարակալ տեսակի կատվի ձագի գողերին դատապարտել են 7 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, նման դատավճիռ է կայացրել Մոսկվայի Կոպտևյան համայնքային դատարանը: Բացի այդ, դատապարտյալներից յուրաքանչյուրը պարտավոր է 250 հազռուբլի վճարել տուժածին:
Հազվագյուտ կենդանուն գողացել են 2014թ. օգոստոսին. Տիմոֆեյ Բոլշակովն ու Իլման Ահմեդովը, գնորդներ ձևանալով, ներխուժել են կատվի տիրոջ մոտ և ատրճանակով սպառնալով հղի կնոջը՝ գողացել կես միլիոն ռուբլի և կարակալի ձագին, որի արժեքը գնահատվել է մոտ 400 հազ ռուբլի:Հարձակման պատճառով կինը կորցրել է երեխային: Հանցագործների դեմ հարուցվել էր քրեական գործ՝ «Կողոպուտ» հոդվածով:
Կարակալ կատվի ձագի գողերին 7 տարվա ազատազրկման են դատապարտել (լուսանկարներ)
Հազվագյուտ կարակալ տեսակի կատվի ձագի գողերին դատապարտել են 7 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, նման դատավճիռ է կայացրել Մոսկվայի Կոպտևյան համայնքային դատարանը: Բացի այդ, դատապարտյալներից յուրաքանչյուրը պարտավոր է 250 հազ ռուբլի վճարել տուժածին:
Հազվագյուտ կենդանուն գողացել են 2014թ. օգոստոսին. Տիմոֆեյ Բոլշակովն ու Իլման Ահմեդովը, գնորդներ ձևանալով, ներխուժել են կատվի տիրոջ մոտ և ատրճանակով սպառնալով հղի կնոջը՝ գողացել կես միլիոն ռուբլի և կարակալի ձագին, որի արժեքը գնահատվել է մոտ 400 հազ ռուբլի: Հարձակման պատճառով կինը կորցրել է երեխային: Հանցագործների դեմ հարուցվել էր քրեական գործ՝ «Կողոպուտ» հոդվածով:
7or.am