Տնտեսական

17.06.2015 16:08


ՀԾԿՀ–ն որոշել է «Որոտան»–ի համար էլէներգիայի դրույքը սահմանել 5,474 դրամ/կՎտժ

ՀԾԿՀ–ն որոշել է «Որոտան»–ի համար էլէներգիայի դրույքը սահմանել 5,474 դրամ/կՎտժ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ի համար առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանել 4,597 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի, և 5.516 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ–ի համար առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանվել է 35,775 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի, և 42,930 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ի համար՝ առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 18,5 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի, և 22,2 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Ինչ վերաբերում է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ–ին, որի կառավարմանն է հանձնվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»–ի գույքը, ՀԾԿՀ–ն առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանել է 4,562 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի, և 5,474 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2015թ. օգոստոսի 1-ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը