Լրահոս

18.06.2015 00:36


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում
Հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին հյուսիսային շրջաններում, 21-ին` Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ. ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:
Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում

Հունիսի 18-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 19-20-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 21-22-ին՝ առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.00C (2006թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.90C (1981թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.50C:

Այս խորագրի վերջին նյութերը