Թուրքմենստանը գերազանցել է Բրիտանիային կյանքի որակով
Շվեյցարիան, Գերմանիան և Շվեդիան ճանաչվել են կյանքի համար առավել հարմար երկրները։ «vestifinance»–ի տեղեկացմամբ՝ այդ մասին են վկայում «numbeo.com»–ում անցկացված առցանց հարցման արդյունքները։
Հարցումը պարունակել է կյանքի որակի 7 գործոն՝ բնակչության գնողունակությունը, անվտանգությունը, առողջապահությունը, դրամի արժեզրկումը, անշարժ գույքի գների հարաբերակցությունը բնակչության եկամուտների մակարդակի հետ, աշխատանքի գնալու և վերադառնալու ժամանակը, ինչպես նաև էկոլոգիական իրավիճակը։ Վերջինը «Numbeo»–ում առաջնային կարևորություն ունեցող գործոն է համարվել։ Երկրորդ տեղում անվտանգությունն է։
Առաջին եռյակին հաջորդում են ԱՄՆ–ը, Ֆինլանդիան, Դանիան, Ավստրիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան։16-րդ տեղում հայտնված Բրիտանիային անցել է Թուրքմենստանը, որտեղ, փաստորեն, ավելի անվտանգ է, առողջ ու մաքուր, քան Մեծ Բրիտանիայում, իսկ աշխատավայր հասնելն էլ կարճ ժամանակ է խլում։
Հարցման արդյունքներով՝ գնողունակության ամենաբարձր մակարդակը Շվեյցարիայում է, իսկ Ճապոնիայում՝ առողջապահության։
Կյանքի որակի բացասական ինդեքս ունեցող երկրների թվում են Վենեսուելան, Մոնղոլիան, Վիետնամը, Եգիպտոսը, Բանգլադեշը և Կամբոջան։ Ռուսաստանը 72–րդ տեղում է, Ուկրաինան՝ 75–րդ։
Թուրքմենստանը գերազանցել է Բրիտանիային կյանքի որակով
Շվեյցարիան, Գերմանիան և Շվեդիան ճանաչվել են կյանքի համար առավել հարմար երկրները։ «vestifinance»–ի տեղեկացմամբ՝ այդ մասին են վկայում «numbeo.com»–ում անցկացված առցանց հարցման արդյունքները։
Հարցումը պարունակել է կյանքի որակի 7 գործոն՝ բնակչության գնողունակությունը, անվտանգությունը, առողջապահությունը, դրամի արժեզրկումը, անշարժ գույքի գների հարաբերակցությունը բնակչության եկամուտների մակարդակի հետ, աշխատանքի գնալու և վերադառնալու ժամանակը, ինչպես նաև էկոլոգիական իրավիճակը։ Վերջինը «Numbeo»–ում առաջնային կարևորություն ունեցող գործոն է համարվել։ Երկրորդ տեղում անվտանգությունն է։
Առաջին եռյակին հաջորդում են ԱՄՆ–ը, Ֆինլանդիան, Դանիան, Ավստրիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան։ 16-րդ տեղում հայտնված Բրիտանիային անցել է Թուրքմենստանը, որտեղ, փաստորեն, ավելի անվտանգ է, առողջ ու մաքուր, քան Մեծ Բրիտանիայում, իսկ աշխատավայր հասնելն էլ կարճ ժամանակ է խլում։

7or.am