Լորդերի պալատում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատը նախօրեին քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը:
1915թ. հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելու հարցը բարձրացրել է բարոնուհի ՔերոլայնՔոքսը: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի պաշտոնական կայքում։
Կառավարության անունից Պահպանողական կուսակցության անդամ, Քորթաունի կոմս (The Earl of Courtown) ՋեյմսՍթոփֆորդն էլ նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ժողովրդին և այլ խմբերին հասցված սարսափելի տառապանքները:
«Հիշելովևհարգելովանցյալիզոհերիհիշատակը՝ մենքկարծումենք, որՄԹգերակայությունըպետքէլինիօգնելԹուրքիայիևՀայաստանիկառավարություններինուժողովուրդներին՝համատեղառերեսվելուիրենցընդհանուրպատմությանը»,- նշել է նա՝ հավելելով, որ շատ կարևոր է խիզախությամբ առերեսվել պատմության դասերին, և անել իրենց կարողությունների սահմաններում ամեն հնարավորը նման վայրագությունները կանխելու համար։
Լորդերի պալատում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատը նախօրեին քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը:
1915թ. հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելու հարցը բարձրացրել է բարոնուհի Քերոլայն Քոքսը: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի պաշտոնական կայքում։
Կառավարության անունից Պահպանողական կուսակցության անդամ, Քորթաունի կոմս (The Earl of Courtown) Ջեյմս Սթոփֆորդն էլ նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ժողովրդին և այլ խմբերին հասցված սարսափելի տառապանքները:
«Հիշելով և հարգելով անցյալի զոհերի հիշատակը՝ մենք կարծում ենք, որ ՄԹ գերակայությունը պետք է լինի օգնել Թուրքիայի և Հայաստանի կառավարություններին ու ժողովուրդներին՝ համատեղ առերեսվելու իրենց ընդհանուր պատմությանը»,- նշել է նա՝ հավելելով, որ շատ կարևոր է խիզախությամբ առերեսվել պատմության դասերին, և անել իրենց կարողությունների սահմաններում ամեն հնարավորը նման վայրագությունները կանխելու համար։
7or.am