Մաքրություն կատարելու նպատակով այցելել է բնակարան և մետաղյա պահարանը բացելով՝ գումար գողացել
Հունիսի 16-ին՝ ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Անուշ Ա.-ին: Պարզվել է, որ Անուշ Ա.-ն նույն օրը՝ ժամը 17.00-ին, մաքրություն կատարելու նպատակով այցելել է 1982 թ. ծնված Դավիթ Ղ.-ի բնակարան և մետաղյա պահարանը բացելով՝ գողացել 120.000 դրամ: Անուշ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 93.000 դրամ: Կատարվում է հետաքննություն:
Մաքրություն կատարելու նպատակով այցելել է բնակարան և մետաղյա պահարանը բացելով՝ գումար գողացել
Հունիսի 16-ին՝ ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Անուշ Ա.-ին:
Պարզվել է, որ Անուշ Ա.-ն նույն օրը՝ ժամը 17.00-ին, մաքրություն կատարելու նպատակով այցելել է 1982 թ. ծնված Դավիթ Ղ.-ի բնակարան և մետաղյա պահարանը բացելով՝ գողացել 120.000 դրամ:
Անուշ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 93.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն: