Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած առյուծը հարձակվել է մարդկանց վրա. կա զոհ (տեսանյութ)
Թբիլիսիում՝ «Վերե ծովածոց» նախկին լողավազանից ոչ հեռու գտնող Հերոսների հրապարակում, առյուծը հարձակվել է մարդկանց վրա։
Վրացական ԶԼՄ–ն հայտնում է, որ ականատեսներին հաջողվել է փախուստի դիմել, բացի մի տղամարդուց։
«Грузия Онлайн»–ը նշում է, որ առյուծի զոհը պահեստի սեփականատեր է։ Գիշատիչ կենդանին դուրս է թռել թաքստոցից, երբ տղամարդը ցանկացել է մտնել իր պահեստ։
Որոշ ԶԼՄ էլ նշում են, որ տղամարդը այն պահեստի հսկիչն է եղել, որտեղ ջրհեղեցի հետո պահվում էր առյուծը։
Տեղում հավաքվածների պահանջով՝ իրավապահներն առյուծին սպանել են։
Հիշեցնենք, որ հունիսի 14–ին Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով կենդանաբանական այգին հեղեվել էր, բազմաթիվ կենդանիներ, այդ թվում՝ 5 վագր, 6 առյուծ, 13 գայլ և 1 լուսան, փախել էին և շրջում էին մայրաքաղաքի փողոցներով։

7or.am