Կրասնոդարի շրջանի դատարանն ուժի մեջ է թողել արջերին տիրոջից վերցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, որոնց Սոչիի ռեստորանի այցելուները պարբերաբար ոգելից ըմպելիքներ են խմեցրել։ Կենդանիների տերը հրաժարվել էր ինքնակամ հանձնել արջերին։
«Սոչիի արջերը, որոնց «Գուրիա» ռեստորանի այցելուները գարեջուր են խմեցրել, դատարանի վճռով կմնան մերձմոսկովյան վերականգնողական կենտրոնում»,– «Ինտերֆաքսին» հայտնել են Կրասնոդարի շրջանի դատախազությունից։
Կովկասյան երկու գորշ որձ արջերն ապօրինի կերպով անազատության մեջ էին պահվում Սոչիի ռեստորանի տարածքում։ Հաստատության սեփականատերը չուներ նաև գիշատիչ կենդանիների ծագման մասին որևէ փաստաթուղթ։ Սոչիի դատախազությունը հայց էր ներկայացրել դատարան՝ կենդանիներին ռեստորանի տիրոջից վերցնելու հարցով։
Մարտին դատական կատարողներն իրագործել են առաջին ատյանի դատարանի վճիռը և կենդանիներին հանձնել մոսկովյան «БИМ» կենդանիների պաշտպանության բարեգործական հիմնադրամի աշխատակիցներին, որոնք էլ արջերին տեղափոխել են մերձմոսկովյան Օրեխովո–Զուևո քաղաքի վերականգնողական կենտրոն։
Սոչիի հարբեցող արջերը կբուժվեն Մերձմոսկվայում

7or.am