Քաղաքական

17.06.2015 13:20


ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց. էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով (տեսանյութ)

ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց. էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով (տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում քիչ առաջ միաձայն կողմ է քվեարկել էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից 6.93 դրամով բարձրացնելուն:

Ներկայումս բնակչության համար էլէներգիայի ցերեկային սակագինը 41.85 դրամ է՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նիստին ևս Հայաստանի էլեկտական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ներկա չէր, ինչից հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վիրավորվել էր։

Հավելենք նաև, որ նիստին զուգահեռ՝ ՀԾԿՀ–ի շենքի մոտ բողոքի գործողություն էր ընթանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը