Աշխարհ

17.06.2015 21:20


ԿՀՎ–ն տանջանքների մեթոդին է դիմել մինչև 2001 թ. սեպտեմբերի 11–ը

ԿՀՎ–ն տանջանքների մեթոդին է դիմել մինչև 2001 թ. սեպտեմբերի 11–ը

Տարածված տեսակետի համաձայն՝ հենց ահաբեկչություններն են դարձել, այսպես կոչված, հայրենասիրական ակտի առիթ, որը դրսևորվել է ամերիկացիների և այլ երկրների քաղաքացիների զանգվածային գաղտնալսումներով, ինչպես նաև պոտենցյալ ահաբեկիչների հարցաքննության խստացմամբ։

Սակայն «Guardian»–ի լրագրողները փաստաթղթեր են հրապարակել՝ թվագրված դեռ 1987–ով, որոնցով լույս է սփռվում Գուանտանամոյի և ամբողջ աշխարհի ԿՀՎ գաղտնի բանտերում անցկացված հետաքննությունների հակառակ կողմի վրա։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը կալանավորներին տանջել է մինչև «Ալ–Քաիդայի» անդամների կողմից 2001թ. սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունը։

Այսպես, ինչպես ղեկավարները, այնպես էլ ենթականերն առանց ամաչելու խոստովանել են, որ փորձարկումներ են կատարել մարդկանց վրա։ Բացի այդ, բացահայտվել է ԿՀՎ բժշկական ծառայություններրի վարչությունում բժիշկների դերակատարությունը։

«Ընդլայնված մեթոդներով հետաքննության ընթացքում պարտադիր պետք է համապատասխան բժիշկ և հոգեբան ներկա լինի, որոնք պետք է ընդհատեն հարցաքննությունը, եթե կարծում են, որ ուժեղացված ֆիզիկական և հոգեբանական ճնշումները կարող են մահացու ավարտ ունենալ», –2003–ին գրել է ԿՀՎ ղեկավար Ջորջ Թենեթը։

Աղբյուրը նշում է, որ չնայած Հիպոկրատի երդմանը՝ բժիշկները հաճախ ի վիճակի չեն եղել կանխելու հարցաքննվողին հասցված լրջագույն վնասը։

«Guardian»–ի հրապարակման մեջ մի քանի նամակ կա Գուանտանամոյի նախկին կալանավոր Աբու Զաբայդայի մասին։ Աբուն առաջին բանտարկյալն է եղել, որի նկատմամբ կիրառել են «ջրահեղձելու իմիտացիան» (waterboarding), և որը ԿՀՎ աշխատակիցների տանջանքների հետևանքով կորցրել է մի աչքը։ Ներկայումս Զաբայդան փորձում է իրեն հասցված ֆիզիկական և բարոյական վնասների համար ամերիկյան կառավարությունից փոխհատուցում ստանալ 100 հազ եվրոյի չափով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը