Քաղաքական

17.06.2015 12:30

Նազարյանը վիրավորվել է Բիբինից. «Արդեն տեսնո՞ւմ եք՝ ինչ լեզվով են մեր հետ խոսում»

Նազարյանը վիրավորվել է Բիբինից. «Արդեն տեսնո՞ւմ եք՝ ինչ լեզվով են մեր հետ խոսում»

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀԾԿՀ նիստին, որի ժամանակ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չի ներկայացել։

ՀԾԿՀ նիստում հայտնել են, որ Բիբինը գրություն է ուղարկել իրենց, և տեղեկացրել, որ մի շարք պատճառներից ելնելով՝ իր մասնակցությունն անհնարին է։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խոստովանել է, որ Բիբինի այս վարքագծից վիրավորված են:

Ինչպես նշել է հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, երեկ երեկոյան ՀԷՑ-ի ներկայացրած գրության մեջ մեղադրանք է ներկայացվել ՀԾԿՀ–ին՝ էլէներգիայի սակագնի բարձրացման խնդրին համակարգային մոտեցում չցուցաբերելու և ՀԷՑ–ի կատարած ծախսերը կասկածի տակ դնելու համար:

ՀԷՑ–ը, մասնավորապես, պնդել է, որ ՀԷՑ–ի կրած տեխնոլոգիական կորուստները ոչ թե 11% են, ինչպես հաշվարկվել է, այլ 12.4%։

–ՀԷՑ–ի գրության մեջ նաև նշված է՝ մենք ամբողջությամբ չենք կարող ապահովել այն ծավալի աշխատանք, ինչը մեզ վերապահված է լիցենզիայով, և հուսալի ու անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարումը մենք այլևս չենք կարող ապահովել,–հավելել է Ռ. Նազարյանը՝ ընդգծելով,–արդեն տեսնո՞ւմ եք՝ ինչ լեզվով են մեր հետ խոսում։

Դիմելով նիստին ներկա քաղաքացիներին՝ ՀԾԿՀ նախագահը վստահեցրել է. «Մենք ձեր նման մեկն ենք, մենք էլ սպառող ենք, մեզ համար էլ հաճելի չէ սակագնի թեկուզ մեկ լումայի բարձրացումը։ Արվել է մասնագիտական վրելուծություն, փորձվել է հավասարակշռել ամբողջ հայտերի տրված մեծությունները, և դիրքորոշումն աշխատակազմ այսօրվա նիստին ներկայացրեց»։

Իսկ նիստում հայտարարվել է, որ էլեկտարէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից կբարձրանա 6.93 դրամով՝ հիմնականում կապված փոխարժեքի տատանումների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։