Լրահոս

17.06.2015 11:52


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարցազրույցի օր է սահմանել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարցազրույցի օր է սահմանել

Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հավատարիմ մնալ օրինական ճամփորդություններ արտոնելու իր հանձնառությանը։ Այդ պատճառով վճռվել է հունիսի 27-ը (շաբաթ) բացառության կարգով սահմանել հարցազրույցի անցկացման օր։

Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական եւ ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել ընձեռված հնարավորությունից եւ ձեռք բերել կամ փոխել պայմանավորվածության օրը՝ այցելելով http://redirect.state.sbu/?url=http://armenia.usembassy.gov/visas.html:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Այս խորագրի վերջին նյութերը