Աշխարհ

17.06.2015 19:15


Բրիտանացիները «Range Rover»–ին սովորեցրել են ինքնուրույն գնալ (տեսանյութ)

Բրիտանացիները «Range Rover»–ին սովորեցրել են ինքնուրույն գնալ (տեսանյութ)

Այս տարվա հիթը կարելի է համարել հեռակառավարվող մեքենաները, որոնք ներկայացվել են «Jaguar Land Rover»-ի կողմից: Ինչպես տեղեկացնում է «Автовести»-ն, մասնագետները ներկայացրել են միանգամից երկու «Range Rover Sport» մակնիշի հեռակառավարվող ավտոմեքենա: Առաջին մեքենան համալրված է սմարթֆոնի միջոցով կառավարման համակարգով, որն աշխատում է «Bluetooth»-ի միջոցով, և հնարավորություն է տալիս վարել մեքենան՝ օգտագործելով սմարթֆոնը և առանց մեքենայի ղեկին դիպչելու: Համակարգը հնարավորություն է տալիս պտտել սմարթֆոնի էկրանին հայտնվող վիրտուալ ղեկը, ինչը, ըստ մասնագետների, ավելի կհեշտացնի մեքենայի կայանումը:

Նշվում է, սակայն, որ սմարթֆոնի միջոցով կառավարումը հնարավորություն է տալիս բացել միայն մինչև 6 կմ/ժ արագություն, իսկ համակարգն օգտագործելու համար վարորդը պետք է գտնվի մեքենայի մեջ կամ մեքենայի կողքին, քանի որ «Bluetooth» տեխնոլոգիան աշխատում է ոչ ավել, քան 10 մետր հեռավորության վրա:

«Range Rover Sport»-ի երկրորդ հեռակառավարվող մոդելը նույնպես բավականին «խելացի է» և աշխատում է «Multi-Point Turn» տեխնոլոգիայով: Մեքենան հագեցած է բազմաթիվ տեսախցիկներով և սենսորներով, ինչը մեքենային հնարավորություն է տալիս ինքնուրույն շրջվել 180 աստիճանով բավականաչափ տարածության բացակայության պայմաններում: Նշվում է, որ վերոնշյալ համակարգերը շատ ավելի բարդ են, քան բանալիի օգնությամբ հեռակառավարվող «BMW 7 Series»-ի տեխնոլոգիաները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը