Լրահոս

17.06.2015 10:55

ՀԾԿՀ-ն քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը (տեսանյութ)

ՀԾԿՀ-ն քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը (տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում հետևյալ հարցերն են՝

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 18-ի №9 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին,

2. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերությանը «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին,

3. Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի №232Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի № 233Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

Նշենք, որ այս նիստին ևս Հայաստանի էլեկտական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ներկա չէ։

Նիստին զուգահեռ՝ ՀԾԿՀ–ի շենքի մոտ բողոքի գործողություն է ընթանում՝ ընդդեմ էլէներգիայի սակագնի բարձրացման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։