Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1989 թ. ծնված Գևորգ Գ.-ն զենք-զինամթերք է գտել և ուզում է հանձնել ոստիկանությանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Գևորգ Գ.-ի կնոջ եղբայրը` 1999 թ. ծնված Վոլոդյա Գ.-ն, Նուռնուս գյուղի ամառանոցների աղբանոցից շիշ հավաքելիս՝ գտել է ինքնաշեն թմբուկավոր 2 ատրճանակ, ատրճանակի շրջանակ` մասնատված վիճակում, և 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 45 փամփուշտ: Զենք-զինամթերքը Գևորգ Գ.-ն կամավոր ներկայացրել է ոստիկանություն:
Աղբանոցում շիշ հավաքելիս զենք-զինամթերք է գտել
Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1989 թ. ծնված Գևորգ Գ.-ն զենք-զինամթերք է գտել և ուզում է հանձնել ոստիկանությանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Գևորգ Գ.-ի կնոջ եղբայրը` 1999 թ. ծնված Վոլոդյա Գ.-ն, Նուռնուս գյուղի ամառանոցների աղբանոցից շիշ հավաքելիս՝ գտել է ինքնաշեն թմբուկավոր 2 ատրճանակ, ատրճանակի շրջանակ` մասնատված վիճակում, և 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 45 փամփուշտ:
Զենք-զինամթերքը Գևորգ Գ.-ն կամավոր ներկայացրել է ոստիկանություն: